47-ամյա տղամարդ է վրաերթից մահացել
29/4/2026 12:08

Այսօր՝ ապրիլի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Վ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Մ.-ին։
Shamhsyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել։
Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։