«Ուժեղ Հայաստան»-ի անդամների են բերման ենթարկել
29/4/2026 13:33

Իրավապահներն այսօր մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կան բերման ենարկվածներ։ Լուրը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք»,– հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից և նշել, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն։