Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29/4/2026 16:32

Արթուր Ավանեսյանը` Կանդազը, իրականացնում է հացադուլ: Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության,- այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:
«Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահուսարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ»,- նշել է նա:
Հովսեփյանը հավելել է, որ իրավապահների կողմից տարածված ձայնագրություններում խոսք չկա ընտրակաշառքի մասին, այլ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել էր ընտրակաշառք տալու կասկածանքով։