Կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

29/4/2026 19:45

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մոտ 20-25 տարեկան տղայի դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։