Հայաստանին սպառնում են 2 մարդ՝ Ալիևը և Փաշինյանը

29/4/2026 22:16

Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք, ներկա իշխանությունները հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա, սկսվեց հարձակում հայոց ինքնության վրա, ավելի լավ է դու քո ձեռքով մեկ անգամ ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսդ դնես այլ քաղաքական ուժերի վրա,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով այն մասին՝ թե ինչու է մտել քաղաքականության մեջ։ «Ես վստահեցնում եմ, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի, Հայաստանին սպառնում են 2 մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»,- նշել է Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, որ Փաշինյանը մարդկանց սպառնում է պատերազմով։ Սամվել Կարապետյանը նշել է, որ իրենք հարստանալու կարիք չունեն և հարստացնելու են հայ ժողովրդին։