Վարդաշենի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

30/4/2026 13:28

Ավինյանը եկավ ու մեզ խոսք տվեց, մենք էլ իրեն ընտրեցինք, խաբեցին ու չվերաբնակեցրին. մեր շենքերը ջրի մեջ կորած են: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է Վարդաշենի 6-րդ փողոցի 68 շենքի բնակիչ Ալիսա Ղազյանը: «Մենք եկել ենք մեր իրավունքը պաշտպանենք, ապրում ենք անմարդկային պայմաններում, անմարդկային դեռ հանգիստ եմ ասում, որովհետև ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե ինչ պայմաններում ենք ապրում: Մեզ բազմիցս խոսք են տվել, խաբել են և խաբում են: 2023 թվականին Տիգրան Ավինյանը եկավ ու մեզ խոսք տվեց, մենք էլ իրեն ընտրեցինք, մեր ձայնը տվեցինք՝ հավատալով, որ 1 տարվա ընթացքում մեզ պետք է բնակարանով ապահովեն: Մեր շենքը 4 տարի առաջ 4-րդ կարգ է հաստատվել, բայց արդեն 6-րդ կարգից էլ ավելի է, շենքի տակը ջրի մեջ կորած է, ամեն րոպե վտանգի տակ ենք, եթե մի բան եղավ, ո՞վ է պատասխան տալու մեր կյանքի համար, Կառավարությու՞նը, իրենք հանգիստ քնում են, մենք չէ»,- նշել է նա: Բնակիչը նշում է՝ շենքի վթարայնության հարցն ու վերաբնակեցման խնդիրը բազմիցս արձանագրել են, բայց մինչ այժմ խնդիրը չի լուծվել: Իր խոսքով՝ խնդրի լուծումն ամեն օր ձգձգում են, իրենց ուղարկում են Կառավարություն, իսկ Կառավարությունը ուղարկում է քաղաքապետարան