Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ
30/4/2026 16:27

Ապրիլի 30-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից։
Մասուդ Փեզեշքիանը Բելառուսի պետության ղեկավարին տեղեկացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մասին։ Զրուցակիցները փաստել են, որ խաղաղ համաձայնությունների մշակման հիմնական խոչընդոտը վստահության բացակայությունն է։
Բելառուսի առաջնորդն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում։ Իր հերթին, Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին սկզբունքային և հետևողական դիրքորոշման համար։