Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

1/5/2026 09:50

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ Մասնավորապես՝ մայիսի 2-ին ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը, Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը, պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։ Մայիսի 3-ին՝ ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ: Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝ Լեոից-Ձորափ հատվածը Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն. Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում, Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում: Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու. Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը: Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու. Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները, Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի պողոտան, Սայաթ-Նովայի պողոտան, Աբովյան փողոցը Բաղրամյան փողոցը: Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։ Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ: