Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք

1/5/2026 09:52

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղասպանությունը։ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը հիմա էլ պնդում են, որ Արցախում հազարամյակներով ապրած հայը իր տուն վերադառնալու իրավունք չունի։ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողները հիմա էլ նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք և մինչև վերջին ուժը պայքարում են այն ամենի դեմ, ինչը կապված է հայկականության հետ»։