Ավանակին ներկել են եւ տարել Մյասնիկյան պողոտա

1/5/2026 10:08

«Այսօր առավոտյան տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։