Մայր Աթոռում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

1/5/2026 13:20

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, հայտնում են Մայր Աթոռից: Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։ Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը: