Բագրատաշեն-Սադախլո անցակետում հերթեր են

1/5/2026 18:05

Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Խոսքը «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետի մասին է: Ինպես նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը, կուտակումները նկատվում են վաղ առավոտից: «Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է՝ հերթի մեջ է», - ասել է նա: Նրա խոսքով՝ կուտակումները կապված են մայիսյան տոների հետ. այսօրվա և վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիվը բազմապատկվել է: Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև վրացական մաքսակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է՝ նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ «Գոգավան» - «Գուգութի» անցակետով։ Բագրատաշեն-Սադախլոյի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են։