Չեխիայի վարչապետը Երևանում բանակցություններ կվարի Զելենսկիի հետ

2/5/2026 16:27

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին Անդրեյ Բաբիշն ասել է չեխական iDNES.cz լրատվական կայքի խմբագրությանը, որի տեղեկություններով Չեխիայի վարչապետը մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ «Կլինեն նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ»,-ասել է Բաբիշն՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին իր մասնակցությանը։