Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է

2/5/2026 20:23

Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է: Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է: Ֆեյսբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։ «Կալանքի գերակայությունը վերացվելու է, իրավունքի գերակայությունն անսակարկելի արժեք է լինելու: Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից: Ժամանակն է իշխանություն ընկալումից անցում կատարել ուժեղ առաջնորդության»։