Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում

4/5/2026 10:10

Հայաստանն ինքը կորոշի, այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին: «Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», - ասաց Կայա Կալասը: