Այս ագաթնաժողովը կարող էր լինել հայկական խնդիրների լուծման հնարավորություն

4/5/2026 10:16

Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նորմալ կառավարության պայմաններում կարող էր դառնալ հայկական շահերի բարձրաձայնման, իմիջային խնդիրների լուծման և ՀՀ-ի դերի՝ միջազգային ասպարեզում առաջմղման հնարավորություն։ Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։ Այստեղ կա նաև այլ հանգամանք․ իսկ ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում բոնուսներ շռայլելու և ժպիտներ փոխանակելու դիմաց։ Այստեղ ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ երրորդ երկրների դեմ հակազդեցության և այլոց հավակնությունների հարթակ դառնալը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։