Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

4/5/2026 10:18

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։