Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ
4/5/2026 10:20

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ, իմ հորական կողմի պապը քահանա է եղել, Աստղաշեն գյուղում, նախկին անունը Դաշբուլաղ էր։ Վերջին քահանան է եղել, որովհետև 1926-1927 թվականներին Ղարաբաղում բոլոր եկեղեցիները փակվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ո՞նց կարա քահանայի թոռը չիմանա «Հայր մերը»։ Գյուղում մեր ազգին ասում էին Դերունց, իսկ պապիս անունն էր Սարգիս Քոչարյանը։ Այս մասին երիտասարների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։