Ազատություն մեր Միքայել Սրբազանին

4/5/2026 14:02

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գյումրիում էին: Նրանք Շիրակի թեմի առաջնորդարանի բակում հավաք են անցկացրել: Հավաքի ընթացքում կուսակցության անդամներն ու համակիրները եղել են Միքայել Սրբազանի կեցավայրի բակում՝ տնային կալանքի տակ գտնվող Սրբազանին տեսնելու նպատակով և դիմել են նրան «Ազատություն մեր Միքայել Սրբազանին» վանկարկումներով: