ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում հարձակվել է բեռնատար նավերի վրա
5/5/2026 10:39

ԱՄՆ-ի հարձակման հետևանքով Հորմուզի նեղուցում գտնվող երկու բեռնատար նավերի վրա առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ քաղաքացիական բեռ տեղափոխող նավերը ուղևորվում էին Օմանի Խասաբ նավահանգստից դեպի Իրանի ափեր։ Միջադեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ստուգվել են հաղորդագրությունները, թե ԱՄՆ-ն խորտակել է իրանական մի քանի նավակներ։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ ռազմական ուղղաթիռները Հորմուզի նեղուցում խորտակել են իրանական վեց փոքր նավակներ։ Իրանը հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, որ մայիսի 4–ին Իրանի ռազմածովային ուժերի ոչ մի փոխադրամիջոց ԱՄՆ-ի կողմից չի խորտակվել։