Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Հայաստան

5/5/2026 12:48

Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ, որոնք մասնակցելու են «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովին. տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Համաժողովի օրակարգի համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։ Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներ են։