Մակրոն. Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին
5/5/2026 15:11

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից հետո X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- գրել է նա: