Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
5/5/2026 15:46

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը. «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությունն է հայտնում այս մասին.
Սահմանափակումները ներդրվել են «Կովյոր» ազդանշանի գործողության հետ կապված: «Շերեմետևոյի» մամուլի ծառայությունը նախազգուշացնում է, որ հնարավոր են չվերթների չվացուցակի փոփոխություններ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների մասին:
«Ռոսավիացիան» հայտնել էր, որ օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Որոշ ժամանակ անց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Max-ի իր ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել չորս ԱԹՍ-ների գրոհը:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 289 անօդաչու թռչող սարքերի որսման և ոչնչացման մասին:
Մայիսի 5-ին թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են ներդրվել նաև Իժևսկում, Չելյաբինսկում, Չեբոկսարիում, Բուգուլմայում, Օրենբուրգում, Օրսկում, Ուֆայում, Կազանում, Սանկտ Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում: Օդանավակայանների մի մասից սահմանափակումներն արդեն հանվել են: