Քըլըչ. Զգում եմ ինձ, ինչպես տանը
5/5/2026 15:49

Զգում եմ ինձ, ինչպես տանը,- Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այսպես է պատասխանել «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողի հարցին:
Սահմանի բացման մասին հարցին Երևանում գտնվող թուրք պաշտոնյան ասել է, որ բացման ժամկետների մասին տեղեկություն չունի, բայց քննարկումները դեռ շարունակվում են.
«Պատրաստվում ենք բացել, ենթակառուցվածքները պատրաստ են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն տեխնիկական և բյուրոկրատական»։
Լրագրողի արդյոք Թուրքիան քաղաքական կամք ո՞ւնի սահմանը բացելու հարցին` Քըլըչը վստահ պնդել է, թե Թուրքիան այդ կամքն ունի 2022-ից։