Կենտրոնական բանկի նախագահը վերընտրվել է պաշտոնում

5/5/2026 16:26

Ազգայկն ժողովում փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա էր 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն արձանագրվել։ Այսպիսով, Մարտին Գալստյանի օգտին «կողմ» է քվեարկեց 69 պատգամավոր: Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։