Մակրոնը Գյումրիում է
5/5/2026 20:24

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Գյումրի։ Ժամանելուն պես նա գրկախառնվել է իրեն սպասող Նիկոլ Փաշինյանի հետ։
Մակրոնը հարգել է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը: Նրա հետ միասին զոհերի հիշատակին տուրք են մատուցել Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը:
Ծաղկեպսակների տեղադրման արարողությունից հետո Մակրոնը շփվել և լուսանկարվել է քաղաքի բնակիչների հետ:
Ավելի ուշ Փաշինյանի, Խաչատուրյանի և ՀՀ կառավարության անդամների հետ միասին Էմանուել Մակրոնը ներկա է եղել Վարդանանց հրապարակում տոնական համերգին:
Համերգը սկսվել է Ֆրանսիայի օրհներգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ) և Հայաստանի Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։