Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի հետ համաձայնագրի հասնելու ուղղությամբ

6/5/2026 09:44

Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ: Այս մասին Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքի, Իրանի դեմ մղվող արշավի ընթացքում մեր ունեցած ահռելի ռազմական հաջողության և, ի հավելումն, այն փաստի վրա, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ՝ մենք փոխադարձաբար համաձայնել ենք, որ քանի դեռ շրջափակումը մնում է լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականացվել և ստորագրվել»,- գրել է Թրամփը: