Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը

6/5/2026 11:13

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հստակեցվում է, որ խոսքը 4 վագոն պարարտանյութի և 4 վագոն հացահատիկի մասին է: Բիլաջարի կայարանից վագոնների մեկնումը նախատեսված է ժամը 11:00-ին: Հիշեցնենք, որ մինչ օրս ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ մատակարարվել է ավելի քան 25 հազար տոննա հացահատիկ, մոտ 2 հազար տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար: