Թող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի

6/5/2026 13:03

Մեզ քննադատող երկրի ղեկավարը պետք է իր երկրի ներքին կայունության մասին մտածի, խոսքի ազատության, քաղաքական անկախության, կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի, հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Երեկ Բելառուսի ԱԳՆ էր կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրան բողոքի նոտա էր հանձնվել՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, որում նա նշել էր, որ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը: