Գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության

6/5/2026 15:02

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: «Եվրոպական իրավունքի մեջ որևէ հիմք չկա, որ այստեղ աշխատանքային խումբ ուղարկվի և միլիոնավոր եվրոներ ծախսվի աջակցելու համար պարոն Փաշինյանին: Արևմուտքում մենք քանիցս դատապարտել ենք ՌԴ-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի համար: Արևմուտքում մենք նույն վարքագիծն ենք դրսևորում, երբ մարդկանց անվանում են ռուսամետ, քանի-որ սա փորձ է խարանելու ընդդիմությանը, երբ իրականում այդ անձանցից շատերը պարզապես մարդիկ են, ովքեր հավատում են, որ Հայաստանը պետք է բազմաբևեռ շահերի հետամուտ լինի: Հայաստանը պետք է ունենա բարեդրացիական կապեր Եվրամիության, ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ երկրների հետ, բայց չպետք է արևելքի և արևմուտքի միջև երկբևեռ ընտրություն ներկայացվի, Հայաստանի ժողովուրդը պիտի զգա ու տեսնի այն փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, իսկ իմ վստահորդը՝ Սամվել Կարապետյանը, դա կարող է բերել»,- նշել է նա: Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ փաստաբանը շեշտել է, որ Փաշինյանն այդ գագաթնաժողովին գեթ մեկ անգամ չհիշատակեց ո՛չ Բաքվում պահվող քաղաքական բանտարկյալներին, ո՛չ էլ այն մասին, որ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթված է, փոխարենը նա հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ. «Ահաբեկված հետևում էի, թե ինչպես Փաշինյանը խոսքը տվեց Ալիևին, նա էլ քրիստոնյաներին վիրավորեց»: