ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ

6/5/2026 20:10

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին։ Ըստ հեռուստաալիքի՝ նախագիծը ներառում է՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, Հորմուզի նեղուցում նավարկության վերսկսում, հաստատում, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հարստացված ուրանի և իրանական սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ դրույթներ։ Միևնույն ժամանակ, «Թասնիմը», հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ Իրանը դեռևս պաշտոնական պատասխան չի տվել ԱՄՆ առաջարկներին։