Կիևից տարհանեք դիվանագետներին․ Զախարովա

7/5/2026 09:38

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը օտարերկրյա պետություններին կոչ է անում նախապես տարհանել իրենց դիվանագետներին Կիևից՝ Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարությունները տապալելու Ուկրաինայի հնարավոր փորձերի առնչությամբ: Նա հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակահատվածում Ռուսաստանի մայրաքաղաքին հարվածներ հասցնելու Կիևի սպառնալիքների առնչությամբ և հավելել է, որ Մոսկվան օտարերկրյա պետություններին և կազմակերպություններին հորդորում է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել այդ հաղորդագրություններին և ապահովել դիվանագիտական անձնակազմի ու քաղաքացիների ելքը Կիևից: Նա հայտարարել է նաև, որ նման ծրագրերի իրականացման դեպքում հնարավոր է «պատասխան հարված» ՌԴ զինված ուժերի կողմից, այդ թվում՝ «որոշումների ընդունման կենտրոններին»: