Դեպի Երևան չվերթեր են հետաձգվել

7/5/2026 11:51

Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացվող հինգ չվերթների ժամանումը հետաձգվում է. այս մասին փաստում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներից։ Ուշացումով Երևան կժամանեն Մոսկվայից իրականացվող երկու չվերթ (FlyOne և Azimut ավիաընկերություններ), ինչպես նաև երեք չվերթ Սոչիից (Azimut, S7 Airlines և «Աերոֆլոտ»): Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո» և «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո»), ինչպես նաև Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններից իրականացվող չվերթների զանգվածային հետաձգումների մասին։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի հարձակումներն են և թռիչքների համար սահմանված ժամանակավոր սահմանափակումները։