Վերդիում լարված իրավիճակ է
7/5/2026 11:54

Վեդի համայնքում բնակիչները դուրս են եկել փողոց և իրենց վրդովմունք են հայտնում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի վերաբերյալ։ News.am-ի հաղորդմամբ՝ նրանք բողոքում են, որ ենթադրյալ մեղավորներն ազատության մեջ են, իսկ աղջիկների հորեղբորը ձերբակալել են։
«Անմեղ երեխեքին պղծեցին, մեծ մարդիկ են, խի՞ էդ երեխեքին, գնայիք ձեր կնիկներին 6 անգամ անեիք։ Ու հիմա էդ մարդիկ ազատության մեջ են, որովհետև էշի երկիր ա։
Երեխեքից փոքրը դեպրեսիայի մեջ է, ամբողջ գիշեր լացել է։ Վախեցրել են, ասել են՝ քեզ էլ կսպանենք, մորդ ու հորդ էլ կսպանենք, դրա համար էլ երեխեքը բան չեն ասել»,– ասել է բնակիչներից մեկը։
Մյուսն էլ հավելել է, որ ոստիկանությունն անգործության է մատնվել. «Դրանք իրավունք չունեն աշխատելու, մենք խուլիգան ու անբարոյական ոստիկաններ չենք ուզում։ Եթե սրբապղծությունը թացքում են, ի՞նչ իրավունք ունեն աշխատելու։ Պատկերացրեք, որ դա քո երեխեն է։
Հիմա էլ հորեղբորն են տարել, ինչ է, թե մի իրավապահի չգիտեմ ինչ է արել։ Ինչի՞ են էդ մարդուն տարել, ինչի՞ են էդ մանկապիղծներն ազատության մեջ։ Հիմա էլ ասում են՝ իբր թույն է խմել։ Թող սատկեր, ավելի լավ է ինքն իրեն վերացներ, քան բերդ հասներ։ Եթե ես լինեի, դրանց տունը կվառեի, թող տանեին ինձ էլ սպանեին։ Գոնե կասեի՝ ես իմ արածն արեցի, նոր մեռա»։
Բնակիչները վրդովված են, որ դեռ փետրվարից իրավապահներն իմացել են այս ամենի մասին, բայց չեն ձերբակալել այդ տղամարդկանց. «Բռնել, բաց են թողել, դրանով հրահրելով, որ աղջիկների հորեղբայրը վնաս տա դրանց, թեման փակեն, գնա։
Հորեղբորը ձերբակալել, տարել են, ոստիկանության աշխատողներին զանգել ենք, քֆուր են արել հորեղբորը, նա էլ ջղայնացել, գնացել է, այնտեղ միջադեպ է տեղի ունեցել ու ձերբակալել տարել են։ Օրենքը չի գործում, եթե օրենքի մարդը իրեն թույլ է տալիս հայհոյանք տալ բնակչին, ապա նման դեպքեր ավելի շատ են լինելու»,– ասել է բնակիչներից մեկը։