Ռուսատյաց մթնոլորտն ազդել է Զելենսկու վրա. Զախարովա
7/5/2026 12:59

Երևանյան գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել այս մասին:
«Հաղթանակի օրը զինադադար հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը, որին, ի դեպ, ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Թրամփը ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահ հետ հեռախոսազրույցի ընթացքում, նյարդային, հիստերիկ արձագանք է առաջացրել Բանկովայում»,- նշել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին անփութորեն փորձել է նվազեցնել տվյալ նախաձեռնության նշանակությունը, իսկ հետո սկսել է ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին։
«Ընդ որում, նրան բառացիորեն հունից հանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները»,- հավելել է նա։