Փաշինյանն ու կառավարության անդամների մեծ մասն արձակուրդում են լինելու

7/5/2026 13:00

Ես ու կառավարության անդամների մեծ մասն արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար,- Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը: «Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, և ես ու կառավարության անդամների մեծ մասն արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար։ Քարոզարշավի ընթացքի օրինական ապահովումը շատ կարևոր է։ Մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի՝ քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: