Փաշինյանը Ռուսաստան չի մեկնի

7/5/2026 14:53

Չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք միջոցառումներին,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ նման որոշումն ընդունվել է նախընտրական քարոզչությանը մասնակցելու պատճառով։ «Ապլրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով»: Ռուսաստանում մայիսի 9-ին ավանդաբար տեղի կունենան Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ, իսկ հունիսի 7-ին նշանակված Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կանցկացվի մայիսի 8-ից հունիսի 5-ը։