Հայաստանի և Լատվիայի նախագահները հանդես են եկել հայտարարություններով
7/5/2026 16:21
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Լատվիայի ﬔծարգո նախագահ
Էդգարս Ռինկևիչսին և իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։
Ուրախությամբ եմ նշում, որ սա իմ գործընկերոջ առաջին այցն է նախագահի պաշտոնում, սակայն պարոն Ռինկևիչսին պատիվ ենք ունեցել Հայաստանում հյուրընկալել անցյալում երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին տարիներին գործուն քայլեր ենք ձեռնարկում ամուր և դինաﬕկ քաղաքական երկխոսություն ծավալելու ուղղությամբ: Հայ-լատվիական գործընկերությունը հիﬓված է բարեկամության, ժողովրդավարական արժեքների և ընդհանուր հանձնառության վրա՝ ապահովելու բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա ﬔր ժողովուրդների համար:
Հայաստանն ու Լատվիան համախոհ երկրներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման ու խաղաղության առաջմղման գործում և վճռական են առավել խորացնելու փոխգործակցությունն այս առումով:
Այսօր ﬔնք հանգամանալից անդրադարձ ենք կատարել երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչներին՝ կարևորելով առևտրի և ներդրուﬓերի խթանումը:
Հեռանկարային և փոխշահավետ ենք համարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ﬔծ ներուժի օգտագործումը՝ հաշվի առնելով Լատվիայի նշանակալից ձեռքբերուﬓերը տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբեռանվտանգության ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի՝ նորարարական տեխնոլոգիաների հիմքով գործող կենտրոնների հաջողված փորձն ու այն նշանակալից բարեփոխուﬓերը, որոնք իրականացվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում: Ընդգծել ենք կիբեռանվտանգության, օդային հաղորդակցության, կրթության և երկկողմ հետարքրքություն ներկայացնող այլ ոլորտներում առավել թիրախային համագործակցային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը:
Ոլորտային համագործակցության առաջմղման համատեքստում կարևորել ենք իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որն այս պահին ընդգրկում է երկու տասնյակից ավելի փաստաթուղթ:
Երախտագիտությունս եմ հայտնել ﬔծարգո նախագահ Ռինկևիչսին՝ Լատվիայի կառավարության կողﬕց զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխուﬓերին ցուցաբերվող աջակցության համար:
Երկուստեք կարևորել ենք 2024թ․-ից ձևավորված Հայաստանի ու
Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի ﬕջև համագործակցության շարունակականությունը:
Մեր համագործակցության համատեքստում, անշուշտ առանձնահատուկ կարևորություն ունի ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում իրականացվող երկխոսությունը: Նախ երախտագիտություն եմ հայտնել պարոն նախագահին՝ ՀՀ–ԵՄ համագործակցության առաջմղման գործում նրա ներդրման համար: Նշել եմ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող ծրագրերով Լատվիայի կողﬕց ցուցաբերվող աջակցության շարունակականության կարևորությունը` ընդգծելով դրանց դերը Հայաստանի դիմադրողականության բարձրացման գործում:
Բարձր եմ գնահատել նաև Լատվիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Հուսով ենք, որ Լատվիայի աջակցությամբ նաև կկարողանանք առաջ մղել ﬔր բարեփոխուﬓերի օրակարգը, որն անկյունաքարային է ապագայում կյանքի կոչելու Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտուﬓերը:
Այսօր անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցերին՝ ներառյալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ Նախագահ Ռինկևիչսին ներկայացրել եմ նաև Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացուﬓերը, այդ թվում՝ ﬔր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ և նրա ներդրումը տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդման գործում։
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս ﬔկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր այցի և բովանդակալից ու կառուցողական քննարկուﬓերի, և առհասարակ, Ձեր ընկերության և ժողովրդավարությանը նվիրվածության համար»: