Վեդիում անչափահաս քույրերի գործով մեկ անձ կալանավորվեց

7/5/2026 19:00

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանցից 65-ամյա Դավիթ Այնազյանը կալանավորվեց։ Նա կտեղափոխվի Արմավիր ՔԿՀ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։ Դեպքով կա 2 ձերբակալված։