Տնային կալանքի տակ գտնվողները կկարողանան քվեարկել

7/5/2026 18:53

Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին,- հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունն ու Պրոբացիայի ծառայությունը ԿԸՀ-ին հավաստիացրել են, որ հարցը կարգավորված է։ «Մեզ հավաստիացրել են, որ Հայաստանի բոլոր քվեարկելու իրավունք ունեցող և տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները, ցանկության դեպքում, կկարողանան քվեարկել։ Նրանց կուղեկցեն ընտրատեղամաս… Մի խոսքով, մեզ ասացին, որ հարցը լուծված է։ Ուստի մի անհանգստացեք»,- ասել է Հովակիմյանը։ Սյս պահի դրությամբ տնային կալանքում են գտնվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը և այլ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներ։