ՌԴ-ի հետ հարաբերություններն էլ ավելի շահավետ են Երևանի, քան Մոսկվայի համար
7/5/2026 18:56

«Ցավոք, Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ, ես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Թե որքան երկար կարելի է, այսպես ասած, մնալ նման դիրքում, ես չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի շահավետ են Երևանի, քան Մոսկվայի համար։
«Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, պայմանավորված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացմամբ, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի փոխգործակցությամբ»,- նշել է Ուշակովը։