Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ են արձակվել

7/5/2026 18:59

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն: Այս մասին հայտարարվել է դատական նիստի ժամանակ։ «Շարունակական անազատության մեջ գտնվելու պայմաններում էականորեն նվազել է վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։ Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափանման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարել է դատավորը։ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից՝ qարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել): Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։