Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել

7/5/2026 19:28

Վեդիում անչափահասների բռնության գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- հայտնել է Սարգսյանը։