7-ամյա երեխա է պատշգամբից վայր ընկել
7/5/2026 20:05

Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի շենքերից մեկից Երևանի 103 շտապօգնության հերթապահ խումբը «քթի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց է տեղափոխել մի երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 7-ամյա Լինա Ա.-ն է, ով Բուզանդի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի պատշգամբում խաղալիս պատահաբար ճաղավանդակի արանքից վայր է ընկել, ապա «անրակի կոտրվածք՝ առանց տեղաշարժի», «գանգի գծային կտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ տեղափոխվել է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժին։