Վեդիի մանկապղծության գործով կա ևս մեկ կալանավորված
7/5/2026 22:48

Դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի որոշմամբ, Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է։
Ավելի վաղ 65-ամյա Դավիթ Այնազյանը նույնպես կալանավորվել էր։
Հիշեցնենք, որ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։