ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ
7/5/2026 22:39

Մայիսի 7-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը․ այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում Հայաստանում կիևյան նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին։
Ընդգծվել է, որ Մոսկվան այդ առնչությամբ արդարացի վրդովմունք է արտահայտում և պաշտոնական Երևանի հիշատակած այցելուի նմանօրինակ վառ վարքագծին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում է ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին անհամապատասխան։
Դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի ներկայացրած դիրքորոշման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։