Հայաստանում ժողովրդավարության խայտառակ վիճակ է

8/5/2026 09:37

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Freedom House միջազգային իրավապաշտպան կառույցը, որ մինչ այդ հրապարակել էր Ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը և որով Հայաստանը, հավաքելով 54 միավոր 100-ից, դասվում էր «մասնակի ազատ» երկրների շարքին, հրապարակեց այդ զեկույցի դետալիզացված տարբերակը։ Ճակատագրի հեգնանքով դա տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համաժողովի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից անմիջապես հետո, հերթական հարվածը հասցնելով Հայաստանի «ժողբաստիոն» հեքիաթին։ Հեղինակավոր միջազգային իրավապաշտպանական կառույցը հերթական անգամ արձանագրել է Հայաստանում մի շարք ուղղություններով ժողովրդավարության խայտառակ վիճակ, ուստի ներկայացնում եմ ձեզ որոշ ցուցանիշների թվային պատկերը։ • Արդյո՞ք կառավարության ներկայիս ղեկավարը կամ այլ գլխավոր ազգային իշխանությունն ընտրվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով։ 2 միավոր 4-ից։ • Արդյո՞ք գործող ազգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ընտրվել են ազատ և արդար ընտրությունների միջոցով։ 2 միավոր 4-ից։ • Արդյո՞ք ազատ ընտրված կառավարության ղեկավարը և ազգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն են որոշում կառավարության քաղաքականությունը։ 2 միավոր 4-ից։ • Արդյո՞ք պաշտոնական կոռուպցիայի դեմ պաշտպանության միջոցները ուժեղ և արդյունավետ են։ 2 միավոր 4-ից։ • Արդյո՞ք կառավարությունը գործում է բաց և թափանցիկ։ 2 միավոր 4-ից։ • Կա՞ն արդյոք ազատ և անկախ լրատվամիջոցներ։ 2 միավոր 4-ից։ • Արդյո՞ք անհատները ազատ են դավանելու և արտահայտելու իրենց կրոնական հավատքը կամ անհավատությունը հրապարակավ և անձնական կյանքում։ 2 միավոր 4-ից։ • Կա՞ արդյոք ակադեմիական ազատություն, և արդյո՞ք կրթական համակարգը ազատ է լայնածավալ քաղաքական գաղափարախոսությունից։ 2 միավոր 4-ից։ • Կա՞ արդյոք անկախ դատական համակարգ։ 1 միավոր 4-ից։ • Արդյո՞ք քաղաքացիական և քրեական գործերով գերակշռում է պատշաճ դատավարությունը։ 1 միավոր 4-ից։ • Կա՞ արդյոք պաշտպանություն ֆիզիկական ուժի անօրինական կիրառումից և ազատություն պատերազմից ու ապստամբություններից։ 1 միավոր 4-ից։ • Արդյո՞ք օրենքները, քաղաքականությունը և գործելակերպը երաշխավորում են բնակչության տարբեր խմբերի հավասար վերաբերմունքը։ 2 միավոր 4-ից։ Այս գնահատականները չափալախ են Նիկոլի ստերին. 1. Իշխանությունները չեն ձեւավորվել լիարժեք անկախ եւ արդար ընտրությունների միջոցով։ 2. Իշխանությունները բավարար ինքնուրույն չեն։ 3. Պաշտոնական կոռուպցիայի դեմ միջոցները քիչ արդյունավետ են։ 4. Կառավարությունը բավարար թափանցիկ չէ։ 5. Մեդիաները բավարար ազատ եւ անկախ չեն։ 6. Խղճի եւ դավանանքի ազատությունը լիարժեք չէ։ 7. Ակադեմիական ազատությունները բավարար չեն։ 8. Անկախ դատական կամակարգ ՉԿԱ։ 9. Պատշաճ դատավարություն ՉԿԱ։ 10. Քաղաքացիները պաշտպանված ՉԵՆ ( չէ մի չէ «խաղաղության դարաշրջան») 11. Քաղաքացիների հավասարությունը լիարժեք չէ։ Սա ֆիասկո է, Նիկո’լ Հ.Գ. Զեկույցի հղումը՝ այստեղ»։