«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում խուզարկություն է
8/5/2026 12:14

Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։
Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են կոմիտեից: