59-ամյա տղամարդ է վրաերթից մահացել

8/5/2026 12:20

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։