Ռազմական ուժը դիտում եմ որպես խաղաղության գործոն

8/5/2026 14:29

Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է՝ ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն․ այս մասին գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր Հայաստանում նշվում է Երկրապահի օրը։ 1992 թվականի այս օրերին է տեղի ունեցել Շուշիի ազատագրման օպերացիան։